Ներքին 4 տարի առաջ - 12:15 18-07-2022

Մինչև չգիտակցեն, որ սփյուռքահայությունը միավորող միակ կառույցը Հայ Եկեղեցին է, ոչինչ էլ չի ստացվի. Տեր Մարկոս քահանա

Այսօր ուզում եմ հիշեցնել, որ հայ ժողովրդի մեծամասնությունը ապրում է իր հայրենիքից դուրս։ Ուզում եմ նաեւ ասել, որ երբեմն տպավորություն եմ ունենում, թե մենք այս մասին չգիտենք, ու որ մեզ թվում է, թե հայերը միայն Հայաստանում են ապրում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարկոս քահանա Մանգասարյանը:

Նա նաեւ նշել է. «Սա էլ հետևանքներից մեկն է այն ապարդյուն, ամուլ ու անպտուղ կիսաջանքերի, որ բոլոր կառավարությունները գործադրել են իբրեւ թե Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար։

Անկախ նրանից թե ովքեր են այդ օրվա իշխանությունները, մինչեւ երկիրը կառավարողները չգիտակցեն, որ լավ թե վատ, համայն սփյուռքահայությունը միավորող միակ ու ամենազորավոր կառույցը Հայ Եկեղեցին է, երբեք էլ ոչինչ չի ստացվի։

Քանի դեռ Հայ Եկեղեցուն չեն ընկալում, որպես այս հարցը լուծելու ունակ գլխավոր դերակատար, ուրեմն Հայաստան-սփյուռք կապը զորացնելու ու առավել արդյունավետ դարձնելու մի մժեղաչափ հույս էլ չպիտի ունենանք»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում