Ներքին 4 տարի առաջ - 23:40 17-07-2022

Հնարավոր է՝ բավական հին ապրանք լինի. «Բիոկաթ»-ը ապագայի մածուն է վաճառում

«Բիոկաթ» կաթնամթերքի արտադրամասը սկսել է մածուն արտադրել «ապագայից»։ Համացանցի օգտատեր Գոհար Աբրահամյանն իր ֆեյբուքյան էջում «Բիոկաթի» իր գնած մածունի տարայի լուսանկարն էր տեղադրել, որի ամսաթվերից պարզ է դառնում, որ այն արտադրվել է «վաղը» ՝ 18. 07. 2022 թվականին։

Oragir.news-ը կապ հաստատեց Գոհար Աբրահամյանի հետ՝ հարցնելով, թե նախկինում արդյո՞ք նման դեպքեր եղել են, և որ՞ սուպերմարկետից է գնել՝ պատասխանեց.

«Բիոկաթի» մածունն է, Նոր Զովքի սուպերպարկետից եմ գնել։ Ամսի 18 է գրված ամսաթվում ու ենթադրում եմ, որ երեկ պետք է տված լինեին։ Կիրակի օրով հաստատ չեն աշխատում, ավելի հին պատմություն ունի։ Իրականում լավ արտադրող ա, էն որ չես ուզում վնասել, բայց նույն հաջողությամբ հնարավոր է բավական հին ապրանք լինի։ Պետք է ավելի ուշադիր լինեն ամեն դեպքում»։


Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը