Ներքին 4 տարի առաջ - 22:47 17-07-2022

Արարատի մարզում վարորդը խուսափելով կենդանուն բախվելուց, հարվածել է ծառին և հայտնվել խաղողի դաշտում. shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 18:00-ի սահմաններում, Hyundai Tucson մակնիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 48 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին և հայտնվել բնակչի խաղողի դաշտում:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, լրատվամիջոցին պատմել են, որ վթարի պատճառը եղել է այն, որ ավտոմեքենայի առջև կենդանի է հայտնվել ու վարորդը կենդանուց խույս տալու համար կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և վթարի ենթարկվել:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում