Ճապոնիայում COVID-19-ի ռեկորդային 110․600 նոր դեպք է գրանցվել
copy image url

Ճապոնիայում COVID-19-ի ռեկորդային 110․600 նոր դեպք է գրանցվել

Արտաքին 2 տարի առաջ - 10:47 17-07-2022
Ճապոնիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 110․675 նոր դեպք է գրանցվել, հաղորդում է Japan Times-ը։ Սա ռեկորդային ցուցանիշ է երկրի համար․ նախկին առավելագույն ցուցանիշը գրանցվել է փետրվարի 5-ին (104․168 դեպք)։

Նշվում է, որ վարակման ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել միանգամից մի քանի պրեֆեկտուրաներում։

Պարբերականի տվյալներով, շաբաթ օրը Տոկիոյում արձանագրվել է 18․919 նոր դեպք՝ գրեթե կրկնակի ավելի մեկ շաբաթ առաջ գրանցված ցուցանիշից։ Ճապոնիայի մայրաքաղաքում վիրուսից երկու մարդ է մահացել։

Ճապոնիայում տարածվում է «օմիկրոնի» խիստ վարակիչ BA.5 ենթատարբերակը:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր