Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 09:39 16-07-2022

Պետքարտուղարությունը ողջունում է Լիբանանի և Իսրայելի ջանքերը՝ ծովային սահմանը սահմանազատելու հարցում

Միացյալ Նահանգները ողջունում է Լիբանանի և Իսրայելի ջանքերը՝ լուծելու ծովային սահմանազատման հարցը, և պատրաստ է իր կողմից աջակցել բանակցություններին։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ ուրբաթ օրը տարածած գրավոր հայտարարության մեջ։

«Վարչակազմը ողջունում է կողմերի խորհրդակցական և բաց տրամադրվածությունը վերջնական լուծման հասնելու համար, որը կարող է ավելի մեծ կայունություն, անվտանգություն և բարգավաճում բերել ինչպես Լիբանանի, այնպես էլ Իսրայելի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար»,- ընդգծել է նա։ Հայտարարության մեջ նշվում է, որ Վաշինգտոնը «կարծում է, որ իրավիճակի լուծումը հնարավոր է»։

Հուլիսի 4-ին Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Բու Հաբիբը հայտարարել է, որ կողմերի միջև ծովային սահմանի սահմանազատման շուրջ համաձայնություն կարող է ձեռք բերվել մինչև սեպտեմբեր։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները