Ավելին 4 տարի առաջ - 12:31 15-07-2022

Բրազիլիայում 20-ամյա աղջիկը փիրսինգ անելուց հետո մահացել է

Երիտասարդ աղջիկը որոշել է ծակել իր շրթունքը և դիմել է Բրազիլիայի Դորադուս քաղաքի գեղեցկության սրահներից մեկը, պրոցեդուրայից մի քանի օր անց նա մահացել է արյան վարակումից, հայտնում է The Mirror-ը։

Աղջկա 49-ամյա մոր խոսքով՝ ծակելուց հետո շրթունքը շատ է այտուցվել, ընտանիքը որոշել է, որ վերքին վարակ է անցել և որոշել են սպասել մի քանի օր՝ հույս ունենալով, որ այտուցը կանցնի։

Երիտասարդ բրազիլուհու ինքնազգացողությունը գնալով սկսել է վատանալ։ Աղջկան շտապ հոսպիտալացրել են, նա հիվանդանոցում անցկացրել է գրեթե մեկ ամիս, այս ամբողջ ընթացքում բժիշկները փորձել են պայքարել արյան վարակի դեմ։ Սեփսիսն ազդել է ուղեղի մեկ երրորդի վրա, նրանց չի հաջողվել փրկել աղջկա կյանքը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու