Ներքին 4 տարի առաջ - 21:14 14-07-2022

ՌԴ -ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն այցելել է ՀԱՊԿ միացյալ շտաբ

Հուլիսի 14-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը և ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչ գեներալ-մայոր Արտակ Տոնոյանն այցելել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբ։

Աշխատանքային հանդիպմանը ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը տեղեկացրել է հայկական կողմին ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքական շահերի պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության ապահովմանն ուղղված կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի, կառավարման մարմինների, ուժերի և միջոցների մասին, ինչպես նաև անդրադարձել ՀԱՊԿ շրջանակում զորքերի և ուժերի համատեղ պատրաստման գործընթացին։

Վ․ Հարությունյանը, Վ․ Բիյագովը և գեներալ-մայոր Ա․ Տոնոյանը ներկա են գտնվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնում, որտեղ իրականացվում է կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրումը, վերլուծումն ու տեղեկատվության փոխանցումը։ Կենտրոնը տրամադրում է նաև տեղեկատվական, վերլուծական և տեխնոլոգիական աջակցություն ՀԱՊԿ կանոնադրական և աշխատանքային մարմինների գործունեությանը՝ կառույցի անդամ պետությունների անվտանգության ապահովմանն ուղղված ժամանակին որոշումների կայացման նպատակով։

Հյուրերը ծանոթացել են նաև ՀԱՊԿ միացյալ շտաբի ստորաբաժանումների գործունեությունը, ինչպես նաև Միջազգային ռազմական կենտրոնի ցուցահանդեսային դահլիճում ներկայացված պատմական ցուցադրությանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում