Արտաքին 4 տարի առաջ - 18:17 14-07-2022

Չեմ պատրաստվում վաճառել երկրի մի մասը ռուսական էժան գազի դիմաց. Մոլդովայի նախագահ

Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասել է, որ Մոլդովան այս ձմռանը պետք է պատրաստվի էներգառեսուրսների խնայողության ռեժիմին և իրավիճակը բացատրել է նրանով, որ «չի պատրաստվում վաճառել երկրի մի մասը» Ռուսաստանից ավելի էժան գազի դիմաց։
Moldova 1-ի եթերում արած նրա հայտարարությունը մեջբերում է Newsmaker-ը:

Սանդուն ասել է, որ Մոլդովան պայմանագիր է կնքել ռուսական «Գազպրոմի» հետ այն պայմաններով, որոնցով այն ժամանակ դա կարող էր կատարվել՝ հաշվի առնելով Մոսկվայի քաղաքականացված դիրքորոշումը։

«Ես չեմ պատրաստվում երկրի մի մասը վաճառել միայն այն բանի համար, որպեսզի մենք կես տարի ավելի էժան գազ ունենանք։ Մեր երկիրն անկախ է, և մենք պետք է հավատարիմ մնանք դրան։ Այո, բոլորի համար դժվար է: Եվ հատկապես ոչ այն պատճառով, որ այս ընթացքում մենք այլընտրանքներ չենք փնտրել, ներդրումներ չենք կատարել էներգետիկ նախագծերում, այլ որովհետև այն ժամանակ հետաքրքրված չէինք դրանում»,- նշել է նախագահը։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում