Ներքին 4 տարի առաջ - 18:16 13-07-2022

Տիգրանաշենն էլ չկա․ Google-ի քարտեզներում փոփոխություններ են արվել

Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգել էր, որ Google որոնողական համակարգի քարտեզից հայկական Տիգրանաշենը հեռացված է։

«Մտա գուգլ, Տիգրանաշենն էլ չկա...»։

Oragir.news-ի հետ զրույցում Վարոսյանն ասաց, որ այս խնդրին երկու տեսանկյունից պետք է նայել․ «Իհարկե, Google-ում տեղի ունեցող փոփոխությունները իրականում որևէ իրավական հետևանք չի առաջացնում, սակայն իրեն հարգող ցանկացած պետություն պետք է նման հարցերով միջամտի, որպեսզի նման կորպորացիաներին կարողանա ստիպել, որ նման փոփոխությունների դեպքում իր հետ հաշվի նստեն»։

Փաստաբանի դիտարկմամբ՝ կա առավել վտանգավոր՝ երկրորդ հանգամանքը։

«Թեև իրավական կողմ այստեղ չկա, ու որևէ իրավական հետևանք դա չի կարող ունենալ, այնուամենայնիվ, հաշվի առնելով, այն որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը արդեն առիթներ է ունեցել է Google -իվրա հիմնվելով զորքեր տեղաշարժել, ես այստեղ արդեն լուրջ վտանգներ եմ տեսնում։ Դժվար է, ասել, թե ում ձեռամբ է այս փոփոխությունն արվել, բայց ամեն ինչ հնարավոր է»։


Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»