Ներքին 4 տարի առաջ - 17:07 13-07-2022

Դանիել Իոաննիսյանի ՀԿ-ն դատի է տվել վարչապետի աշխատակազմին

Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն դատի է տվել վարչապետի աշխատակազմին և պահանջել, որ դատարանը պարտավորեցնի Փաշինյանի աշխատակազմին իրենց տրամադրել Նիկոլ Փաշինյանի՝ 2021թ․ նոյեմբերի 23-ի ֆեյսբուքյան ասուլիսի համար [email protected] էլ. փոստին ուղարկված հարցերն ու դրանք ուղարկած լրատվամիջոցների և կազմակերպությունների ամբողջական ցանկը։ Դատարանը հայցը վարույթ է ընդունել։

Հիշեցնենք, որ Փաշինյանի՝ նույն ձևաչափով վերջին ասուլիսը նույնիսկ Դանիել Իոաննիսյանն էր քննադատել, իսկ 50-ից ավելի լրատվամիջոցներ այն բոյկոտել էին։ Այդ ԶԼՄ-ները նաև բազմիցս բարձրաձայնել են, որ իրենց ուղարկած հարցերը Փաշինյանի աշխատակազմը խմբագրում է կամ ընդհանրապես չի կարդում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան