Մամուլ 4 տարի առաջ - 08:02 13-07-2022

Լաչինի այլընտրանքային ճանապարհի համար մրցույթ կհայտարարվի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի մեր աղբյուրներն ասում են, որ օգոստոսին մրցույթ կհայտարարվի Լաչինի այլընտրանքային ճանապարհի հայկական հատվածի շինարարության համար, տենդերը շահած ընկերությունը կստանձնի 8 կիլոմետրանոց հատվածը կառուցելու աշխատանքները։ Որոշ տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն առաջարկել է հայկական հատվածը կառուցել իր միջոցներով, սակայն Փաշինյանը մերժել է՝ վախենալով հասարակական վերաբերմունքից։ Հիշեցնենք, որ, ըստ 2020-ի եռակողմ հայտարարության, 3 տարվա ընթացքում Լաչինի միջանցքով նոր երթուղի պետք է կառուցվի։ Ադրբեջանն արդեն ավարտում է Լաչինի բնակավայրերը շրջանցող ճանապարհի իր մասի շինարարությունը, հայկականը դեռ չի սկսվել։


Շաբաթներ առաջ իր ասուլիսում վարչապետը հայտարարեց, որ Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքներն անցնելու են Ադրբեջանին՝ հաստատելով, որ Բերձորը, Աղավնոն եւ Սուսն անցնելու են Ադրբեջանի վերահսկողությանը։ Մենք տեղեկացել էինք նաեւ, որ Բերձորում ապրող 50 ընտանիքներին Արցախի իշխանությունները նախատեսում են առաջարկել՝ վերաբնակվել Հին Շեն, Նոր Շեն գյուղերում, որտեղ անվտանգության եւ կոմունիկացիաների տեսանկյունից ավելի հարմար կլինի ապրելը եւ թշնամու հնարավոր հարձակումներից պաշտպանվելը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ