Ներքին 4 տարի առաջ - 00:12 13-07-2022

Սյունիքում Nissan March-ը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում․ shamshyan.com

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Սմբատ Ա.-ն իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 217-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել աջակողմյան դաշտամիջյան հատվածում, հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդ Սմբատ Ա.-ն, ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ, 19-ամյա Հովնան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի բժշկական կենտրոն: Ավելի ուշ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի հիվանդանոցներից մեկը:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան