Ներքին 4 տարի առաջ - 23:17 12-07-2022

ՇՄ նախարարն ու փոխնախարարը Իրանում բնապահպանության վերաբերյալ հանդիպման են մասնակցել

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում են՝ «Բնապահպանական համագործակցությունը հանուն ավելի լավ ապագայի» խորագրով հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, հանդիպմանը տարածաշրջանի երկրների բնապահպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են շրջակա միջավայրի ոլորտում ընդհանուր մարտահրավերները և գլոբալ աղետների արդյունավետ հաղթահարման շուրջ ջանքերի միավորման հնարավորությունները։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը նախարար Հակոբ Սիմիդյանը հանդես է եկել ելույթով։

Ելույթի սկզբում նախարարն անդրադարձել է հայ-իրանական բարեկամական հարաբերություններին՝ մատնանշելով շրջակա միջավայրի պահպանության ոլորտում երկու երկրների միջև փոխգործակցության արդյունքում ձևավորված միջպետական համագործակցության շարունակական զարգացումն ու ամրապնդման անհրաժեշտությունը և կարևորել ոլորտում առկա երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ աշխատանքների ծավալումն ու զարգացումը։

«Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Կառավարության, որդեգրել է բնապահպանական հավակնոտ օրակարգ, որում իր հատուկ տեղն ունի համագործակցությունն ինչպես բարեկամ և հարևան պետությունների, այնպես էլ միջազգային գործընկեր կազմակերպությունների հետ, որոնք տասնյակ տարիներ իրենց արդյունավետ առաքելությունն են իրականացնում տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում։ Բացի այդ, ՀՀ կառավարությունը մշակել է շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների համալիր պահպանությանն ուղղված քաղաքականություն՝ առաջնահերթ ուղղությունների շարքում ներառելով շրջակա միջավայրի բոլոր բաղադրիչների կայուն կառավարումը, զարգացումն ու պահպանությունը։

Կանաչ փոխակերպման և կլիմայի փոփոխությանը դիմագրավելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը հիմնված է կանաչ և ցածրածխածնային աճի սկզբունքների վրա, ինչը ենթադրում է հարմարվողականության և մեղմման ջանքերի ընդլայնում՝ սկսած անտառվերականգնումից մինչև վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներդրումներ»,-իր ելույթում նշել է նախարարը և փաստել, որ չնայած COVID-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերներին՝ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնացել գլոբալ բնապահպանական համաձայնագրերով ստանձնած իր պարտավորությունների արդյունավետ իրականացմանը։

Նշվումէ, որ նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ջրային ոլորտի խնդիրներին և խոսել դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերից։

Ելույթի ավարտին նախարար Հակոբ Սիմիդյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության և անձամբ իր պատրաստակամությունը՝ համագործակցելու տարածաշրջանի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ գլոբալ բնապահպանական օրակարգի առաջմղման գործում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ