Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:55 12-07-2022

Կարբի գյուղում հրդեհի հետևանքով տան տանիք է այրվել և անկել է 10 հավ․ ԱԻՆ

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 12-ին, ժամը 17։37-ին ահազանգ է ստացել, որ Կարբի գյուղի 1-ին փողոցի 9-րդ նրբանցքի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը հարակից օժանդակ շինությունում։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:58-ին, մարվել՝ 18։30-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 2 քմ), 30 հատ փայտե արկղ, 2 պատուհան, մասամբ ջերմահարվել օդորակիչը և անկել՝ 10 հավ։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան