Ներքին 4 տարի առաջ - 20:33 12-07-2022

«ԱԺ հանձնաժողովների հաղորդակցության դպրոցի» առաջին փուլի մասնակիցները հավաստագրեր են ստացել

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների քարտուղարությունների մի խումբ աշխատակիցներ եւ պատգամավորների օգնականներ մասնակցել են ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանում ընտրական գործընթացների եւ քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում կազմակերպված «ԱԺ հանձնաժողովների հաղորդակցության դպրոցի» առաջին փուլին, որը տեղի է ունեցել մայիսի 18-ից հուլիսի 3-ը:

Հուլիսի 12-ին դասընթացի մասնակիցներին հավաստագրեր է հանձնել Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը: Նա գնահատանքի խոսքեր է հղել խորհրդարանի գործընկերներին՝ ծրագրի իրականացմանն աջակցելու համար: Ըստ նրա՝ դասընթացի մասնակիցները հիմնարար գիտելիքներ են ստացել հանձնաժողովների աշխատանքների վերաբերյալ լրատվամիջոցներին տեղեկատվություն տրամադրելու, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում այն ներկայացնելու վերաբերյալ:

«ԱԺ հաղորդակցության դպրոց» երկամսյա դասընթաց արդեն անցել եւ հավաստագրեր են ստացել ԱԺ աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության աշխատակիցները:

Դասընթացի երկրորդ փուլը նախատեսվում է սկսել այս տարվա հոկտեմբերին:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»