Միտք Ներքին 4 տարի առաջ - 13:30 12-07-2022

Պղնձի և մոլիբդենի արտադրության ծավալները նվազել են

2022թ․-ի առաջին հինգ ամիսներին, համաձայն Արմստատի տվյալների, հանրապետությունում արտահանվող հանքահումքային արտադրանքի ծավալների էական անկում է գրացվել։ Մասնավորապես, տարվա հունվար-մայիս ժամանակային միջակայքում արտադրվել է 137․2 հազար տոննա պղնձի խտանյութ, որը կազմում է անցած տարվա նույն ժամանակամիջոցում արտադրվածի 83․4%-ը։ Նույն ընթացքում արտադրվել է 4․3 հազար տոննա ցինկի խտանյութ, որն ավելի քան 400 տոննայով (8․7%-ով) պակաս է 2021թ․-ի նույն ժամանակամիջոցում արտադրվածից։ Ավելի քան 500 տոննայով կամ 5․3%-ով պակաս է արտադրվել մոլիբդենի խտանյութը (9․2/9․7 հազար տոննա)։

Նույն ընթացքում էապես աճել են շինարարական հումքի արտադրության ծավալները։ Մասնավորապես 2․8 անգամ ավել է արտադրվել տուֆը բլոկների տեսքով (5 հազար տոննա և 14․3 հազար տոննա), 1․1 մլն տոննա ավազ ու խիճ արտադրվել է այս տարի հունվար-մայիս ժամանակային միջակայքում, 1․04 մլն տոննա 2021թ․-ի նույն ժամանակահատվածում (10%-ով ավելի)։


Առաջին հինգ ամիսներին գրեթե բոլոր տեսակի սննդամթերքների արտադրության ծավալների անկում է գրանցվել

Համաձայն Արմստատի հրապարակած տվյալների՝ թարմ և պաղեցված մսի արտադրության ծավալները նվազել են գրեթե 13%-ով։ 2021թ․-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է ավելի քան 16 հազար տոննա միս, այս տարի՝ պակաս, քան 14 հազար տոննա։ Այդ թվում խոշոր եղջերավորների մսի արտադրությունը նվազել է մոտ 10%-ով, խոզի մսի արտադրությունը՝ ավելի քան 16%-ով, ոչխարի մսինը՝ ավելի քան 5%-ով, թռչնամսինը՝ գրեթե 19%-ով։ Բնականաբար այդ ֆոնի վրա նվազել է նաև երշիկեղենի արտադրությունը 7․5%-ով։ Մսի կիսաֆաբրիկատների և աղացած մսի արտադրատեսակների արտադրությունը ևս նվազել է։ Այս դեպքում անկումը կազմել է 50%։ Մսի պահածոների արտադրության անկումը կազմել է ավելի քան 41%։ Գրանցվել է ձկան արտադրության ծավալների ամբողջ 13%-ոց անկում։ Պանրի արտադրությունը նվազել է 2․7%-ով, կաթնաշոռինը՝ 2․1%-ով, մինչդեռ կարագի ու կաթնային մածուկների արտադրությունն ավելացել է ամբողջ 2․9 անգամ։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան