Ուղիղ եթեր
Մամուլ 4 տարի առաջ - 08:49 12-07-2022

Գնել Սանոսյանը, հնարավոր է, նոր պաշտոն ստանա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն առաջիկայում, հնարավոր է, շրջակա միջավայրի նախարար նշանակվի: ՔՊ-ամերձ մեր աղբյուրներն են հայտնում՝ քաղաքական իշխանությունը ՇՄ ներկա նախարար Հակոբ Սիմիդյանի աշխատանքից այդքան էլ գոհ չէ, ու Սանոսյանին մտադիր է այնտեղ տեղափոխել ոլորտը քիչ թե շատ խելքի բերելու համար: «Նման ինֆորմացիայի չենք տիրապետում»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, մեկնաբանելով մեզ հասած տեղեկությունը, ասաց Գնել Սանոսյանի մամուլի քատուղար Սոնա Հարությունյանը:
Այս պահին թեեւ իշխանությունը հստակ որոշում չունի, թե ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանին ինչ պաշտոն է վստահելու, բայց ենթադրելի է, որ նա կարող է ապագայում ստեղծվելիք ներքին գործերի նախարարի պաշտոնին հավակնել: Այս մասին մամուլը մեկ անգամ չէ, որ գրել է: Այսօր, ի դեպ, խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիրը», ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարեւորությունը» թեմայով խորհրդարանական լսումներ է նախաձեռնել: Իշխանությունը, փաստորեն, ՆԳ նախարարություն ստեղծելու գաղափարը կամաց-կամաց կյանքի է կոչում:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները