Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:30 11-07-2022

Շվեդիան պատրաստվում է Թուրքիային արտահանձնել 10 ենթադրյալ PKK-ականի

Մադրիդում հուշագրի ստորագրումից հետո Շվեդիան 10 հոգուց բաղկացած ցուցակ է կազմել, որոնց պատրաստվում է արտահանձնել Անկարային: Նրանք, ըստ թուրքական կողմի, կապ ունեն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել էր, որ իրենք Շվեդիային և Ֆինլանդիային գրավոր պահանջ են ուղարկել՝ PKK-ի և գյուլենական համայնքի 33 ենթադրյալ անդամներին արտահանձնելու վերաբերյալ:

Վերջերս Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան 10 կետանոց եռակողմ հուշագիր են ստորագրել, ինչի արդյունքում պաշտոնական Անկարան համաձայնել է աջակցել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մադրիդում ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում զգուշացրել էր, որ եթե եռակողմ հուշագրի դրույթները չիրականացվեն, ապա սկանդինավյան երկու երկրների անդամակցությունը ՆԱՏՕ-ին կհայտվի հարցականի տակ, քանի որ Թուրքիան կարող է օգտագործել իր վետոյի իրավունքը։ Եռակողմ հուշագիրը բաղկացած էր 10 կետից:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան