Ուկրաինայում՝ Լուգանսկի շրջանում, ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում կռվող վրացի կամավոր Ռոմեո Պարուլավան։
Վերջին տվյալներով՝ Ուկրաինայում ռուսական պատերազմում զոհվել է 17 վրացի մարտիկ, գրում է SOVA-ն։
Ռազմական բախումների առաջին իսկ օրերից մի քանի հարյուր կամավորներ Վրաստանից կռվում են Կիևի կողմից։ Նրանք ընդգրկված են տարբեր գումարտակներում և առաջնագծում մասնակցում են մարտական գործողություններին։