Ներքին 4 տարի առաջ - 18:04 09-07-2022

Արձանը ֆոսֆորով է պատվելու, ցերեկը հոսանք հավաքի և գիշերը լուսավորվի․ Ծառուկյան

Քրիստոսի արձանը կառուցվելու է Հատիս լեռան վրա։ Այսօր նախագծի հեղինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և այլ պաշտոնյաներ գնացել էին Հատիս լեռ, որտեղ էլ պետք է կառուցվեն Քրիստոսի արձանը և դրան շրջապատող համալիրը։

Ծառուկյանը, պատասխանելով լրագորղների հարցին, թե ինչու է հենց այդ տեղը ընտրվել արձանը տեղադրելու համար, ասաց․ «Դա եղել է Աստծու կամոք․ այնպիսի տեղ ենք ընտրել, որ հարմար լինի։ Ես ասել եմ, որ այս արձանը ամբողջ աշխարհում պետք է լինի առաջինը։ Տարբեր տեղեր կային, որտեղ առաջարկվել է տեղադրել՝ Խոր Վիրապի մոտակայքում, Սևանա թերակզում, Ծաղկաձորում։ Բայց տեսնելով, որ այստեղից ամբողջ Հայաստանը երևում է, դուք տեսնում եք դիրքը, տեղը, երևում են և՛ Երևանը, և՛ Մասիսը, և՛ Արագածը, ամեն ինչ երևում է, դրա համար որոշվեց այստեղ դնել։ Սա երևում է Սևանի ճանապարհից էլ, այսինքն՝ որտեղից նայես, երևալու է»։

Ծառուկյանը նաև հայտնեց, թե ինչ է լինելու արձանի շրջակայքում․ «Հիմա բոլորն էլ ցանկություն ունեն այստեղ հող վերցնելու, ներդրումներ կատարելու, որևէ բան կառուցելու։ Մեկը սրճարան կսարքի, մեկը՝ ռեստորան, հյուրանոց, քոթեջներ, ինչ որ անհրաժեշտ է, որ մարդիկ գան, կարողանան մնալ։ Իսկ վերևի մասում՝ արձանի շրջակայքում, ոչինչ չի լինելու, դրանք բոլորը լինելու են ներքևի մասում։ Աշխարհում եղած արձանների մեծամասնությունը կառուցված է բետոնից, մերը բետոնից չի լինելու և գիշերն էլ ինքն իրենից լույս է արձակելու։ Ֆոսֆորով է պատվելու, ցերեկը հոսանք է հավաքելու և գիշերը լուսավորվի»։

Ծառուկյանը հավելեց, որ արձանի ներքևի մասում լինելու է նաև թանգարան։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու