Սպորտ 4 տարի առաջ - 16:31 09-07-2022

Ո՞ր թիմը կլինի «Արարատ-Արմենիայի» մրցակիցը

Հայկական թիմերը մեկնարկել են պայքարը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլում։

«Ալաշկերտը» սեփական հարկի տակ նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթել է «Համրուն Սպարտանսին», իսկ «Արարատը» հյուրընկալվելիս 0։2 հաշվով պարտվել է հյուսիսմակեդոնական «Շկենդիային»։

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» պայքարը սկսելու է որակավորման երկրորդ փուլից։ Երևանյան թիմի մրցակիցը կլինի «Դինամո» (Վրաստան) - «Պայդե» (Էստոնիա) զույգի հաղթողը։ Ի դեպ, Թբիլիսիում կայացած խաղում «Պայդեն» հաղթել է 3։2 հաշվով։

Հուլիսի 14-ին կկայանա պատասխան հանդիպումը և հայտնի կդառնա «Արարատ-Արմենիայի» մրցակիցը։

Նշենք նաև, որ որակավորման 2-րդ փուլ անցնելու դեպքում «Ալաշկերտի» մրցակիցը կլինի բոսնիական «Վելեժը», իսկ «Արարատի» մրցակիցը՝ լատվիական «Վալմիերան»

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը