Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 16:09 09-07-2022

Տեցույա Յամագամին վաղուց էր ծրագրել Ճապոնիայի նախկին վարչապետի սպանությունը

Նախօրեին Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեին մահացու վիրավորած Տեցույա Յամագամին նախապես էր ծրագրել սպանությունը, հաղորդում է Kyodo-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։

Նրանց տվյալներով՝ Յամագամին հարցաքննությունների ժամանակ խոստովանել է, որ չափազանց չարացած է եղել Աբեի վրա, որին նա համարում էր «կոնկրետ կազմակերպության» ներկայացուցիչ, հնարավոր է՝ կրոնական ուղղվածության։ Յամագամիի մայրը այդ կազմակերպությանը նվիրաբերել է զգալի ֆինանսական միջոցներ, ինչի հետևանքով ընտանիքը հայտնվել է չքավորության մեջ։ Այդ կապակցությամբ նա պատրաստվել է սպանել նախկին վարչապետին։

Խուզարկության ժամանակ մարդասպանի տանը հայտնաբերվել են ինքնաշեն հրազենի այլ միավորներ, ինչպես նաև առարկաներ, որոնք ոստիկանությունը որակել է որպես պայթուցիկ սարքեր։

Թե ինչ կազմակերպության մասին է խոսքը՝ չի հաղորդվում, միաժամանակ լրատվամիջոցներն ընդգծում են, որ Յամագամին հայտարարել է, որ շարժառիթները չեն եղել Աբեի քաղաքական հայացքները։

Յամագամին երեք տարի ծառայել է Ճապոնիայի ռազմածովային ուժերում, 2005 թվականին բանակից զորացրվելուց հետո աշխատել է գործարաններից մեկում, որտեղից հեռացել է 2020 թվականի աշնանը։ Նախկին վարչապետի վրա հարձակման պահին նա եղել է գործազուրկ։

Մարդասպանը ուրբաթ օրը երկու անգամ կրակել է Աբեի վրա՝ Նարա քաղաքում ելույթի ժամանակ։ Նախկին վարչապետին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է՝ չնայած բժիշկների ջանքերին։ Յամագամին ձերբակալվել է հանցագործության վայրում։

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
20:14 Մենք կարևորություն չենք տալիս մեզ ուղղված զրպարտությանը. մեր պատմությունը չի պարունակում ցեղասպանություն. Էրդողան
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը