Պարարտանյութի մեծ պրոբլեմ ունենք․ Հովտամեջ համայնքում Փաշինյանը զրուցել է բնակիչների հետ
Նիկոլ Փաշինյանը Արմավիրի մարզ աշխատանքային այցի ընթացքում եղել է Հովտամեջ գյուղում:
Հովտամեջ համայնքում Փաշինյանը ծանոթացել է Երևանյան և Բաղրամյան փողոցների ու մայթերի բարեկարգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում:
Նա նաեւ շփվել է գյուղացիների հետ, որոնք բողոքել են պարարտանյութի գներից և համայնքի ճանապարհների ասֆալտապատման վատ որակից: