Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:38 08-07-2022

ՀՀ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Դոմինիկյան Հանրապետության նախագահին

Համատեղության կարգով Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անահիտ Հարությունյանը (նստավայրը` ք. Օտտավա) հուլիսի 6-ին իր հավատարմագրերն է հանձնել Դոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադեր Կորոնային։

Ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը, պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում նախագահ Աբինադերը, շնորհավորելով դեսպան Հարությունյանին Դոմինիկյան Հանրապետությունում Հայաստանի առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ վերջինիս իր ողջ ջանքերը կներդնի երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացման և երկկողմ օրակարգը բազմաբովանդակ դարձնելու ողղությամբ:

Ըստ աղբյուրի՝ դեսպան Հարությունյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հավաստիացրել, որ իր առաքելության ընթացքում պատրաստ է առավելագույնս զարգացնել երկու երկրների միջև հարաբերությունները` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Զրուցակիցներն առանձնակի կարևորել են համագործակցությունը զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում:

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան