Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:58 07-07-2022

Ով է քրեաիրավական պատասխան տալու 4 մլրդ դրամ պետական միջոցների ուղղակի վատնման համար․ Րաֆֆի Ասլանյան

«Երեկ պարզ դարձավ, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատունն ապօրինի փակելու համար պետական բյուջեի միջոցներից պետք է տուրքի գծով հատուցվի 4 միլիարդ ՀՀ դրամ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Նա հավելում է․ «Մի կողմ թողնենք այն, որ խաղատան չգործելու արդյունքում ստացվում է, որ հարկային մասով պետությունը կրել է զգալի կորուստներ, աշխատակիցները շուրջ երկու տարի անգործ են մնացել և այլն։

Իսկ ո՞վ է քրեաիրավական պատասխան տալու 4 միլիարդ դրամ պետական միջոցների ուղղակի վատնման համար՝ ֆինանսների նախարա՞րը, ում որոշմամբ, պարզվում է, անօրինական կերպով փակվել է գործող, պետական բյուջե միլիարդավոր դրամի հարկեր վճարող խաղատունը, թե՞ Նիկոլ Փաշինյանը, ով, իր քաղաքական շահերից ելնելով, ողջ պետության ներուժը 2020 թվականի այդ օրերին կենտրոնացրել էր Գագիկ Ծառուկյանի հետապնդման գործին՝ անտեսելով նաև վերահաս պատերազմը, որին ակտիվորեն նախապատրաստվում էին թշնամի երկրները։

Եվ հետո անամոթաբար խոսում են այլոց թալանից..»։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա