Ներքին 3 տարի առաջ - 11:44 07-07-2022

Բացահայտվել են պաշտոնատար անձին կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ս. Ա.-ն, վարորդական վկայականներ ձեռք բերելու համար, Ա. Ա.-ի դրդմամբ փորձել է ընդհանուր 270 000 ՀՀ դրամ կաշառք տալ ոստիկանության պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործություններն ավարտին չի հասցրել:

Մասնավորապես, Ա. Ա.-ն, հանդիպելով իր ծանոթ Ս. Ա.-ին, վերջինիս խաբեությամբ վստահեցրել է, որ ոստիկանության աշխատակիցներից մեկի միջոցով, 150 000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց, առանց տեսական ու գործնական քննություններ հանձնելու, կարող է կազմակերպել վարորդական վկայական ձեռք բերելու գործընթաց։ Ս. Ա.-ն, ընդունելով առաջարկը, իր ծանոթի որդու համար վարորդական վկայական ձեռք բերելու համար 2022 թվականի փետրվարին Ա. Ա.-ին փոխանցել է 150 000 ՀՀ դրամ՝ ոստիկանության պաշտոնատար անձին որպես կաշառք տալու համար։

Այնուհետև, Ա. Ա.-ն Ս. Ա.-ին վստահեցրել է, որ նրա ներկայացրած անձին վարորդական վկայական տրամադրելու համար անհրաժեշտ է ոստիկանության պաշտոնատար անձի միջոցով, 120 000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց ևս մեկ անձի կողմից վարորդական վկայական ստանալու գործընթաց կազմակերպել: Այդ կերպ Ա. Ա.-ն համոզելու եղանակով դրդել է Ս. Ա.-ին կրկին կաշառք տալ պաշտոնատար անձին: Ս. Ա.-ն, այս անգամ իր եղբոր որդու համար առանց տեսական և գործնական քննություններ հանձնելու վարորդական վկայական ձեռք բերելու համար, 2022 թվականի մարտին 120 000 ՀՀ դրամ է փոխանցել Ա. Ա.-ին` ոստիկանության պաշտոնատար անձին որպես կաշառք տալու համար:

Ստանալով վերը նշված գումարները` Ա. Ա.-ն, նախապես գիտակցելով իր խոստումը կատարելու անհնարինությունը և չունենալով որևէ մեկին կաշառք տալու կամ դրա դիմաց վարորդական վկայական ստանալու նպատակ, խաբեությամբ հափշտակել է ընդհանուր 270 000 ՀՀ դրամ, ինչի պատճառով Ս. Ա.-ն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործություններն ավարտին հասցնել:

Վերը նշված հանցավոր արարքների համար Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով (2 դրվագ), իսկ Ս. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել 34-312-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Երկու մեղադրյալներն էլ առաջադրված մեղադրանքներում իրենց մեղավոր են ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հաստատվել է հսկողություն իրականացնող դատախազի կողմից և ուղարկվել դատարան:

Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան

Ձեզ գուցե հետաքրքրի