Եթե Թուրքիան ուժեղ չլիներ, կարո՞ղ էինք արդյոք լուծել ԼՂ հիմնախնդիրը. Թուրքիայում իշխող ուժի պատգամավոր
copy image url

Եթե Թուրքիան ուժեղ չլիներ, կարո՞ղ էինք արդյոք լուծել ԼՂ հիմնախնդիրը. Թուրքիայում իշխող ուժի պատգամավոր

Արտաքին 2 տարի առաջ - 17:37 06-07-2022
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» խորհրդարանական խմբակցության ղեկավար, Չանաքքալեի պատգամավոր Բյուլենթ Թուրանն անդրադարձել է արցախյան հիմնահարցին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

«Եթե Թուրքիան ուժեղ չլիներ, կարո՞ղ էինք արդյոք առաջ մղել Լիբիայում, Արևելյան Միջերկրականում Կապույտ հայրենիքի մեր գաղափարը (Էգեյան ծովի կղզիների վերաբերյալ դոկտրին):

Եթե Թուրքիան ուժեղ չլիներ, կարո՞ղ էինք արդյոք լուծել տարիներ շարունակ «հայկական բռնությունից հառաչող» Ղարաբաղի հիմնախնդիրը»,- ասել է իշխող կուսակցության ներկայացուցիչը: