Համացանցի աստղ, դերասան, միլիոնատեր, պոկերի արքա ամերիկահայ Դեն Բիլզերյանը այսօր՝ հուլիսի 6-ին, ժամանեց Հայաստան։ Նա այստեղ այցելել է իր նորաբաց խանութ սրահ՝ Dan's Shop, որտեղ հանդիպել է իր հետևորդների հետ և ինքնագրել իր գիրքը։
2018թ․-ին Բիլզերյանը ևս այցելել էր Հայաստան, Արցախ և ստացել ՀՀ քաղաքացիություն։
Նշենք, որ նա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի ընկերն է։