Ներքին 3 տարի առաջ - 15:55 06-07-2022

Եթե 2022 թ․-ին 10 000 օտարերկրացի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ապա 2021 թ․-ին ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է մոտ 60 հազար մարդ․ Գագիկ Համբարյան

«Երբ խոսում ենք օտարերկրացիների՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալու ցանկության մասին, ապա պետք է հաշվի առնենք, թե ովքեր են դիմում այդ նպատակով»։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի գրառմանն այն մասին, որ 2022-ին մոտ 10․000 մարդ է դիմել՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։

«Հենց սկզբից ասեմ՝ սա Հայաստանի՝ ավելի անվտանգ ու բարեկեցիկ երկիր լինելու մասին չի վկայում։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում են Ռուսաստանի, Բելառուսի և Ուկրաինայի քաղաքացիները, որոնք 2022 թ․-ին՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը սկսվելուց ի վեր, բավականին մեծ հոսքով ժամանեցին Հայաստան և փորձում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելով՝ ապահովել դեպի արտերկիր իրենց ֆինանսական ելքերը։

Ինչպես գիտենք, Ռուսաստանի դեմ կիրառվել են պատժամիջոցներ, ու բավական շատ բանկեր անջատված են «Սվիվթ» համակարգից։ Արդյունքում ռուսական ընկերությունները և գործարարաները ֆինանսական խնդիրներ ունեն՝ արտասահմանյան ընկերությունների հետ ֆինանսական հոսքերի հետ կապված։ Ուստի բացարձակ զարմանալի չէ, որ հենց այս երկների քաղաքացիները դիմումներ են տվել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, որպեսզի կարողանան իրենց գործունեությունը ծավալել»։

Համբարյանն ընդգծեց, որ բավական մեծ քանակությամբ ռուսներ և ուկրաինացիներ դիմել են նաև Թուրքիայի, Իսրայելի, Ղազախստանի քաղաքացիություն ստանալու համար։

«Այնպես, որ սա ավելի շատ ստիպված միջոց է, որպեսզի իրենք կարողանան շրջանցել իրենց նկատմամբ պատժամիջոցները։ Իսկ որպեսզի շատ չուրախանան, որ օտարկերյա քաղաքացիները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, ես այլ թիվ ներկայացնեմ, որն աղետալի է ՀՀ քաղաքացիներիս համար։ Ըստ ՌԴ ՆԳՆ-ի՝ 2021 թ․-ին 46 900 ՀՀ քաղաքացի դիմել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Այսինքն՝ Ուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում ստեղծված իրավիճակի ու խնդիրների պատճառով օտարերկրյա քաղաքացիները ուզում են ՀՀ քաղաքացիություն ստանալ, իսկ ՀՀ հպարտ քաղաքացիները լքում են Հայաստանը։

Ես մեջբերեցի 2021 թ․-ին միայն ՌԴ-ի քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվը, բայց ինչպես հայտնի է, մեր քաղաքացիները մեկնում են նաև ԱՄՆ, եվրոպական երկրներ։ Այսինքն՝ շատ մոտավոր տվյալները եթե գումարենք, կստացվի որ 2021 թ․-ին ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է մոտ 60 հազար մարդ։ Եթե Չախոյանը հպարտանում է, որ օտարերկրացիները գալիս են Հայաստան, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը դարձել է այդքան ապահով ու անվտանգ երկիր, դա ստիպված քայլ է, ընդ որում՝ իրենք կարող էին հպարտանալ, եթե նրանք լինեն ազգությամբ հայեր, բայց դա այդպես չէ», - եզրափակեց Համբարյանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»