Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 14:30 06-07-2022

28․5 մլն դրամ արժողությամբ 3 սենյականոց բնակարան Երևանում. Պապիկյանը՝ զինվորականներին բնակարան հատկացնելու մասին

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը։ Քննարկման ընթացքում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՊՆ համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար առաջարկվում է սահմանել բնակարանային ապահովության նոր տեսակ։

«Անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունք պետք է ձեռք բերեն այդ սպաները, որը նախագծով առաջարկում ենք։ Առաջարկվող բնակարանային ապահովությունը կխթանի և առավել գրավիչ կդարձնի ռազմաուսումնական հաստատութոյւններում սովորելու միջոցով ռազմական կրթություն ստանալու և կադրային զինվորական ծառայություն ընտրելու գործընթացը։ Առաջարկվող բնակարանային ապահովությունը ենթադրում է 2022 հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում, իսկ 20 տարվա զինվորական ծառայության ժամկետը լրանալու, ինչպես նաև առողջական պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով և հաշմանդամության զինվորական կրթաթոշակի հնարավորություն ձեռք բերելու դեպքում այդ բնակարանը զինծառայողին անհատույց սեփականության իրավունքով կտրամադրվի»։

Պապիկյանը հավելեց, որ բնակարանը կարժենա 28,5 մլն դրամ։ 3 սենյականոց բնակարանը կհատկացվի սպաներին Երևանում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին