Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 13:38 06-07-2022

Նախատեսվում է սպայական կազմի զինծառայողի համար անհատույց օգտագործման և սեփականության իրավունքով բնակարան տրամադրել․ Պապիկյան

Այս պահին ընթանում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը։ Քննարկվող հարցերից մեկը վերաբերում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուն, որի հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց․ «Իմ գնահատմամբ՝ ամենակարևոր ուղղություններից մեկի մասին կլինի իմ զեկույցը․ խոսքը վերաբերում է նրան, որ մեր սպաները այսօր սոցիալական ապահովության, իրենց ապահով զգալու, իրենց ընտանիքներին ապահովելու, սեփական տանիք ունենալու առաջնահերթ խնդիր ունեն լուծելու, ինչին միտված է այսօրվա նախագիծը։

Ձեր քննարկմանն եմ ներկայացնում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի համաձայն՝ նախատեսվում է ռազմաուսումնական հաստատություն ավարտած և պաշտպանության նախարարության համակարգում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողի համար սահամնել բնակարանային ապահովության նոր տեսակ՝ անհատույց օգտագործման և անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք։ Առաջարկվող բնակարանային ապահովությունը ենթադրում է 2022 թվականի հուլիսի մեկից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողներին ուսումնառությունն ավարտելուց հետո անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարանների հատկացում»,- ասաց Պապիկյանը։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել