Ներքին 4 տարի առաջ - 12:11 05-07-2022

Ունեմ երկու AK 74. ԱԺ նախագահը հիշեցրել է իր «անպարտելիության» մասին

Ինստագրամում ակտիվ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «սթորի» բաժնում, որը պահպանվում է 24 ժամ, քիչ առաջ իր ծառայության տարիներից լուսանկար է հրապարակել, որում երկու AK 74 ավտոմատներով է։ ԱԺ նախագահը այն մակագրել է ՝ 05. 07. 2001:

Ի՞նչն է ստիպել առավոտյան նման «անպարտելի» լուսանկար հրապարակել այն դեպքում, որ այսօր բանակի օրը չէ։ Հավանաբար պատճառն այն է, որ հաճախ են իշխանության ներկայացուցիչներին մեղադրում բանակում չծառայելու, շատ հաճախ՝ դասալքության մեջ, այդ իսկ պատճառով էլ նրանցից շատերն իրենց սրբազան պարտքն են համարում պարբերաբար հիշեցնել իրենց՝ բանակում ծառայելու տարիները՝ այսպիսով քողարկելու մնացյալի չծառայլը։

Պարբերաբար ծառայության տարիներից և տարբեր առիթներով մարտական դիրքերից, զորամասերից լուսանկարներ են հրապարակում ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը հայտնի է որպես «Նավակ ճոճող» և «Օմարի արծիվ» անուններով, Հայկ Սարգսյանը։ Այդ պարտականությունից ազատվել է միայն պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ով «ուզած-չուզած», պետք է հրապարակումներ անի։

Իհարկե, ծառայությունից ամենաշատ նկարները հրապարակել է Նիկոլ Փաշինյանի կողմից քավության նոխազ դարձած որդին՝ Աշոտ Փաշինյանը՝ հավանաբար օրինակ դառնալով բոլորի համար։ Պատերազմից հետո պարտված բանակ ունեցող, սահմանները դեռ չկահավորած իշխանությունն այս հարցում էլ ընկել է պոպուլիզմի հետևից։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են