Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 11:49 04-07-2022

Լոնդոնը քննարկում է ռուսական ակտիվների բռնագրավման հնարավորությունը

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ռազմական ներխուժման 131-րդ օրը ռուսական զորքերը շարունակում են հարևան երկրի բնակավայրերը գրավելու փորձերը։ Ուկրաինայի զինված ուժերը և նրա տարածքային պաշտպանության ստորաբաժանումները դիմադրում են ագրեսիային։ ՄԱԿ-ի տվյալներով, իրենց տներն արդեն լքել են մոտ 14 միլիոն ուկրաինացիներ։

Շվեյցարիայի Լուգանո քաղաքում երկուշաբթի և երեքշաբթի շուրջ 40 երկրների պատվիրակություններ խորհրդակցություններ են անցկացնում Ուկրաինայի վերականգնման շուրջ։ Համաժողովում նախատեսում է պատերազմից ավերված երկրի համար Մարշալի պլանի տիպի նախագիծ մշակել: Այս հանդիպումը, ի թիվս այլ բաների, կազմակերպվել է Կիևի կառավարությանը վերականգնման իր ծրագիրը ներկայացնելու հնարավորություն տալու և այն դաշնակիցների հետ քննարկելու համար:

Ուկրաինան համաժողովին ներկայացնում է վարչապետ Դենիս Շմիխալը, որը Լուգանո է մեկնում արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի ուղեկցությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցելու է տեսակապով։ Բացի այդ, համաժողովին մասնակցելու նպատակով կժամանեն ևս 37 երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, 14 միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև բիզնեսի և քաղաքացիական հասարակության հարյուրավոր ներկայացուցիչներ։ Մասնավորապես, համաժողովին մտադիր են մասնակցել ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Լեհաստանի, Չեխիայի ու Լիտվայի վարչապետները։

Մեծ Բրիտանիան ծրագրում է հետևել Կանադայի օրինակին և հաստատել ռուսաստանցիների սառեցված ակտիվների բռնագրավումը, որպեսզի այնուհետև գումարը փոխանցի Ուկրաինային, ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։

Բռնագրավված միջոցները կարող են տրամադրվել կամ ֆիզիկական անձանց՝ որպես փոխհատուցում, կամ ուկրաինական պետությանը։ «Ես կողմ եմ այս հայեցակարգին, մենք այն շատ ուշադիր ուսումնասիրում ենք»,- ասել է նախարարը։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
12:53 Ես վերադարձրի ՀՀ անձնագիրս, այլևս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-Գրիգորյանց
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
13:18 Այն, ինչ Թալեաթին չհաջողվեց լիովին իրականացնել, ավարտին կհասցնի Հայաստանի կառավարությունը
13:38 ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետին «Հայոց պատմություն» առարկան պետք չէ. տիրադավը հրահանգել է, դեկանը՝ գրել զեկուցագիրը, ռեկտորը՝ հաստատել. 168.am
13:29 Պարուհի Սոնա Եսայանն ու հումորիստ Գրիգ Գևորգյանը սպասում են իրենց առաջնեկին
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին