Արտաքին 4 տարի առաջ - 19:54 03-07-2022

Ուկրաինայի ԶՈՒ գնդակոծության հետևանքով ավելի քան 70 տուն է վնասվել. Բելգորոդի իշխանություններ

Բելգորոդի ղեկավար Անտոն Իվանովը «Տելեգրամի» իր ալիքում հայտնել է, որ քաղաքի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման արդյունքում վնասվել են 26 բազմաբնակարան շենք և 46 առանձնատուն։

Իվանովի խոսքով, բազմաբնակարան շենքերում վնասվել է 353 բնակարան, հիմնականում՝ պատուհաններ, մասնավոր հատվածներում՝ տանիքներ, ցանկապատեր, տների պատեր։

«Շինարարության ու Բնակարանային և կոմունալ տնտեսության նախարարությունների հետ համատեղ նախատեսում ենք վերանորոգման աշխատանքներ։ Մինչև օրվա վերջ թաղանթով կփակենք բազմաբնակարան շենքերի վնասված պատուհանները։... Մենք մաքրում ենք տարածքը, օգնում բնակիչներին աղբը հանել բնակարաններից ու տներից»,- ասել է քաղաքի ղեկավարը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից