Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:00 02-07-2022

Լրագրողներին «քացի տվող» ՊՊԾ պետը Փաշինյանի կողմից պարգևատրվել է

Փաշինյանը շարունակում է ի ցույց դնել լրագրողների նկատմամբ իր անսահման ատելությունը. նա պարգևատրել է վերջերս լրագրողին հարվածած, կամ, ինչպես ֆեյսբուքում էին դա բնութագրել, «քացի տված» ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանին, որը վերջին ժամանակները Փաշինյանի անձնական թիկնապահն է դարձել և անձամբ է հսկում նրա անվտանգությունը։

Ժողովրդավարական հասարակություններում ԶԼՄ-ների աշխատանքին խոչընդոտած, դեռ ավելին՝ լրագրող ծեծած պաշտոնյան ստիպված կլիներ հրաժարական տալ կամ կազատվեր պաշտոնից, ապա կենթարկվեր քրեական պատասխանատվության։ Հայաստանում, սակայն, «բաստիոնենք» հակառակն են անում, Սարգիս Հովհաննիսյանին մի բան էլ պարգևատրում են։

MediHub.am-ի լրագրող Նարե Գևորգյանը, որի վրա հարձակվել էր Սարգիս Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե իրենց վրա հարձակվելու համար է պարգևատրվել, բայց այնպես էլ չէ, որ իրենք դա մոռանալու են․ «ՊՊԾ պետի պարգևատրման փաստը զարմանալի չէր, քանի որ միշտ էլ նման օրերին պարգևատրումներ լինում են։ Ու այս դեպքում մեր վրա եղած հարձակումը չէի ուզի կապել պարգեւատրման փաստի հետ։ Այո՛, բռնություն եղել է մեր նկատմամբ, մեր աշխատանքը խոչընդոտվել է, բայց շատ բարձրագոչ կհնչի, եթե ասեմ, որ հենց դրա համար է Սարգիս Հովհաննիսյանը պարգեւատրվել։ Ու քանի որ Հռոմի պապից կաթոլիկ չեմ, մտքի ծայրով էլ չէի անցկացնի, որ հենց դրա պատճառով պիտի չպարգեւատրեին։

Բայց սա չի նշանակում, որ իր մատուցած ծառայության համար պարգևատրված Հովհաննիսյանի արածը մենք մոռանում ենք։ Մեր փաստաբանական թիմն աշխատում է, որպեսզի բողոքարկի ՔԿ որոշումը։ Քրգործ չէր հարուցվել, իբր թե հանցակազմի բացակայության պատճառով։ Մենք մինչեւ վերջ գնալու ենք, քանի որ նման դեպքեր ուղղակի չպիտի լինեն։ Լրագրողի, օպերատորի ու ընդհանրապես իր աշխատանքը կատարող որևէ մարդու վրա որևէ պաշտոնյա իրավունք չունի անգամ ձայն բարձրացնել, ուր մնաց՝ ձեռք։ Թեև մեր դեպքում ոտքով է հարվածել օպերատորին։ Հիմա լիահույս ենք, որ ինչ-որ պահի արդարությունը հաղթելու է, ու սա լինելու է այն նախադեպը, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտած անձը պատիժ է կրելու։ Կարճ ասած՝ իմաստ չկար սպասել, որ չպիտի պարգևատրվի»,- ասաց լրագրողը։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ իշխանավորները հարձակվում են լրագրողների վրա ու շարունակում պաշտոնավարել։ Լրագրող Փայլակ Ֆահրադյանի վրա հարձակված ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն էլ հրաժարականից հետո ԱԺ փոխխոսնակ ընտրվեց։ Ոչ մի պատասխանատվության չենթարկվեց նաև լրագրող Անուշ Դաշտենցի հեռախոսը գողացած ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ «Շիշ բռնողը»։
adv_banner

Ամենից շատ դիտված

22:00 Իմ դիակի վրայով թող քանդեն․ թույլ չեմ տա՝ որդուս նկարը հանեն. զոհվածի մայր
23:43 Օրինախախտ «յաշիկավարները» ՔԿ-ի «քթի տակ» սպասում էին, թե երբ են Արաբկիրի թաղապետին տեղափոխելու դատարան․ shamshyan.com
15:35 Գարեգին Նժդեհի մետրոյի կայարանից հեռացվել են Սարդարապատի հերոսների նկարները
08:18 Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին․ Հրապարակ
12:30 Փոքր Մասրիկում սուգ է. շուրջ 2 տարի առաջ զոհված Շիրազին հողին են հանձնում
21:09 Չեմ կարողանում տղերքի աչքերին նայել. X զորամասը քանդում են. Աղաբեկ Խաչատրյան
23:25 Ինչո՞ւ է ՔՊ-ականը հայելու մեջ ցնցոտիավոր ջադու տեսնում
20:10 Ըստ էության. Ես չեմ գնում Փաշինյանի հետ հեծանիվ քշելու, որ ինքը հասկանա՝ պիտի հրաժարական տա․ Գեղամ Նազարյան
22:08 Ողբերգական դեպք՝ Երևանում․ ծեծի ենթարկված օտարերկրացին հիվանդանոցում մահացել է․ shamshyan.com
14:16 ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք ֆուտբոլիստի դեմ՝ «Գորշ գայլեր»-ի նշանը ցույց տալու համար