Արտաքին 4 տարի առաջ - 17:23 02-07-2022

Թբիլիսիում ԼԳԲՏ-ի դեմ բողոքի ակցիային հազարավոր մարդիկ են մասնակցել

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հազարավոր մարդիկ են մասնակցել ԼԳԲՏ-ի դեմ բողոքի ցույցին, հաղորդում է RT-ն։

«Մարդիկ շարժման շրջված դրոշներով հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ՝ փակելով Ռուսթավելի պողոտան։ Տեղում ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնում»,- ասվում է հաղորդագրությունում։

Վրացական Առաջին ալիքի փոխանցմամբ, հուլիսի 2-ի առավոտյան Թբիլիսիում ոստիկանությունը 26 մարդու է բերման ենթարկել «Թբիլիսի փրայդ»-ի հակառակորդների ցույցի ժամանակ։

Հունիսի 28-ին Թբիլիսիում մեկնարկել է «Փրայդ շաբաթը», որի կազմակերպիչը ԼԳԲՏ-ին աջակցող հասարակական կազմակերպություն է: Հուլիսի 2-ին Մթածմինդայի այգում երաժշտական ​​փառատոն պետք է անցկացվեր։

Հունիսի սկզբին Թբիլիսիում ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ցույցի մասնակիցները պատռել էին ԵՄ դրոշը։ Ակցիան անցկացվել էր Լիտվայի դեսպանատան դիմաց՝ «Ո՛չ եվրոսոդոմին Վրաստանում» կարգախոսով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա