Արտաքին 4 տարի առաջ - 14:27 02-07-2022

Գերմանիան մտադիր է ռուսական գազը փոխարինել Կանադայից մատակարարումներով. Die Welt

Գերմանիան կարող է ռուսական վառելիքը փոխարինել Կանադայից գազի մատակարարումներով՝ Սենթ Ջոն նավահանգստով, գրում է Die Welt-ը։

«Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բավարիայի Էլմաու քաղաքում, G7-ի գագաթնաժողովի շրջանակներում, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ քննարկել է էներգակիրների առևտրի ընդլայնումը: Մասնավորապես, Շոլցը ցանկանում է Կանադայից ավելի շատ հեղուկ գազ ներկրել՝ ռուսական գազի փոխարեն։ Ըստ երևույթին, սա Գերմանիային էներգետիկ կախվածության առումով ՌԴ-ի ճիրաններից դուրս բերելու ևս մեկ փորձ է»,- գրում է պարբերականը։

Ավելի վաղ Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլաուս Մյուլերը չի բացառել Ռուսաստանից գազի մատակարարումների ամբողջական դադարեցումը։

Մյուլլերը հավելել է, որ գերմանական հազարավոր ընկերությունների և կարգավորող մարմնին անհանգստացնում է սցենարը, որի դեպքում «Հյուսիսային հոսք» գազատարի արդեն իսկ նախատեսված տեխնիկական աշխատանքներից հետո ռուսական գազ այլևս չի մատակարարվի։

Նրա խոսքով, եթե Ռուսաստանը քաղաքական նկատառումներով նվազեցնի գազի հոսքը, ապա Գերմանիան ստիպված կլինի էլ ավելի լուրջ խնայողությունների գնալ։ Բոլոր սցենարներին պատրաստվելու համար գործակալության ղեկավարը գերմանացիներին հորդորել է նորից ստուգել գազի կաթսաներն ու մարտկոցները և անցնել ավելի խնայող ռեժիմի։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել