Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 14:18 01-07-2022

Այսօրվանից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը, որոնցով փոփոխությունների են ենթարկվում գործող օրենսդրությամբ նախատեսված մոտեցումներն ու ինստիտուտները:

Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ նոր օրենսդրությունը սահմանում է որակական նոր նշաձող քրեական արդարադատության ոլորտում՝ միտված լինելով հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարին, քրեական վարույթի արդյունավետ կառուցակարգի նախատեսմանը, կալանքի, ազատազրկման կիրառման նվազեցմանը, պատժի անհատական պլանավորման ներդրմանը և հանցանք կատարած անձանց վերասոցիալականացման ապահովմանը:
Օրենսգրքերի կիրառությունն ապահովելու նպատակով Արդարադատության նախարարության կողմից իրականացվել է ծավալուն աշխատանք։ Մասնավորապես.

իրականացվել են բազմաթիվ քննարկումներ շահագրգիռ մարմինների հետ` հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող օրենսդրությունը հնարավորինս սահուն գործարկելու նպատակով,
մշակվել և ընդունվել են հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող շուրջ 100 օրենքների և շուրջ 2 տասնյակ ենթաօրենսդրական իրավական ակտերի նախագծեր,
իրավակիրառ մարմինների աշխատակիցների համար ամիսներ շարունակ իրականացվել են վերապատրաստումներ, այդ թվում՝ միջազգային գործընկերների աջակցությամբ,
վերապատրաստումներին համընթաց և դրանց հիման վրա մշակվել են տեսադասախոսություններ, որոնք հասանելի են Արդարադատության ակադեմիայի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում,
զուգահեռաբար Եվրոպայի խորհրդի աջակցությամբ մշակվել են Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի կիրառման ուղեցույցները:

Կոչ ենք անում իրավակիրառ մարմինների մեր գործընկերներին՝ հնարավորինս շատ օգտվել նոր օրենսգրքերով նախատեսված արդյունավետ լուծումներից, որոնք ուղղված են վարույթային արդյունավետության ապահովմանը, հանցանքների բացահայտմանը, ինչպես նաև մարդու իրավունքների առավել բարձր երաշխիքների նախատեսմանը:

Օրենսգրքերն ուժի մեջ մտնելուն պես նախարարությունը հետևողական է լինելու` վեր հանելու բոլոր հնարավոր խնդիրները և ապահովելու դրանց հասցեագրումը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք