Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:04 01-07-2022

ՔՊ-ի «աբիժնիկությունն» ու երկերեսանիությունը

Նիկոլենք այսօր արտահերթ նիստ են հրավիրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանին՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հետ կանչելու, ինչպես նաև Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցնելու վերաբերյալ հարցերի օրակարգով։ Այսինքն՝ ՔՊ-ն որոշել է զրկել Սաղաթելյանին ու Հակոբյանին իրենց պաշտոններից, որոնցում այս անձինք հայտնվել էին դարձյալ ՔՊ-ի ձայներով։

Հիմնավորումներում նշվում է, թե Իշխան Սաղաթելյանը, ԱԺ նախագահի տեղակալ ընտրվելուց ի վեր, 342 քվեարկությունից 198-ին չի մասնակցել, հանդիսանալով ԱԺ խորհրդի անդամ՝ թվով 25 նիստից ներկա է եղել միայն 7-ին և բացակայել է Ազգային ժողովի 18 նիստից։ Նաև հիշել են Իշխան Սաղաթելյանի ցուցաբերած վարքն ու ունեցած ելույթները «Դիմադրության» շարժման հավաքների ժամանակ՝ համարելով, որ Սաղաթելյանն այդպիսով վիրավորել է հանրության տարբեր ներկայացուցիչների և չի կատարել համերաշխությանն ուղղված իր առաքելությունը, նաև նրա բացակայությունների պատճառով խաթարվել է ԱԺ բնականոն գործունեությունը, ԱԺ նախագահը չի կարողացել իրեն տալ հանձնարարություններ և լիազորություններ պատվիրակել։ Դրա համար էլ Իշխան Սաղաթելյանին պետք է զրկել ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից։

Նույնը Վահե Հակոբյանի մասով է, որ նա էլ ունի մեծ թվով բացակայություններ, չի մասնակցել ԱԺ խորհրդի նիստերին, նաև չի մասնակցել ԱԺ տնտեսական հանձնաժողովի նսիտերի նախապատրաստման աշխատանքներին ու չի նախագահել թվով 11 նիստ։ Դրա համար էլ պետք է հետ կանչեն Վահե Հակոբյանին այս հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ի դեպ, Հակոբյանի մասով վարքագծային հիմնավորումներ չկային տրված, որ նա բռնության կոչեր է հնչեցրել, ինչպես Իշխան Սաղաթելյանը, խաթարել է համերաշխությունը և այլն։ Հիմնական արգումենտը, այսինքն, ԱԺ բնականոն գործունեության խաթարումն է։

ՔՊ-ն այս դեպքում էլ, ինչպես միշտ, երկերեսանիություն է անում։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես էին ՔՊ-ականները ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում ամեն անգամ տապալում ընդդիմադիր պատգամավոր Արթուր Ղազինյանի ընտրությունը։ Նրանք ամեն անգամ գալիս մտցնում էին օրակարգ նրա ընտրության հարցը, որը Սահմանադրությամբ և Դնոթի բանաձևով է ամրագրված, և ձայների մեծամասնությամբ մերժում նրան ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Ու ամեն անգամ տապալվում էր հանձնաժողովի նիստը, մինչև որ Ղազինյանն ինքը հրաժարվեց առաջադրվելուց։

Հիմա եկել, ասում են՝ Սաղաթելյանն ու Հակոբյանը նիստերին չեն եկել, այդպիսով տապալել են ԱԺ բնականոն աշխատանքը։ Ինչպե՞ս են տապալել, եթե նրանց փոխարինողներ են գտնվել ու վարել են նիստերը։ Կարո՞ղ են ԱԺ նիստերի տապալման գեթ մեկ օրինակ բերել։ Չեն կարող, բայց որոշել են զրկել այս մարդկանց պաշտոններից, որպեսզի պատժեն նրանց իրենց ընդդիմադիր պահվածքի համար։ Ուրիշ ոչ մի հիմնավորում այստեղ չկա։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են