Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 17:47 30-06-2022

Ռուսական ավելի քան $330 մլրդ-ի ակտիվները սառեցվել են պատժամիջոցների պատճառով

REPO խումբը, որը միավորում է տարբեր երկրների ֆինանսական ներկայացուցիչներին, արգելափակել է ռուս օլիգարխների և պաշտոնյաների 30 միլիարդ դոլարի չափով ակտիվները, ինչպես նաև կալանել է նրանց զբոսանավերն ու շքեղ անշարժ գույքը։ Բացի դրանից, սառեցվել է ՌԴ Կենտրոնական բանկի միջոցներից 300 մլրդ դոլար։ Ամերիկացի իրավապաշտպանները կոչ են անում զգուշանալ, որպեսզի «չպատժեն անմեղ մարդկանց»։

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո REPO-ն փնտրում և սառեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապված ռուս պաշտոնյաներին և օլիգարխներին պատկանող ակտիվները: Կալանված կարողության թվում են 30 մլրդ դոլարի ակտիվներ, հինգ սուպերզբոսանավ և շքեղ անշարժ գույք։

Բացի դրանից, խմբի աշխատանքի արդյունքում սառեցվել է Կենտրոնական բանկի միջոցներից 300 միլիարդ՝ Ռուսաստանի ամբողջ ոսկու արժութային պահուստների մոտ կեսը։

«REPO-ի աշխատանքը դեռ ավարտված չէ»,- ասվում է խմբի հայտարարության մեջ, որը տեղադրված է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։ REPO-ն կշարունակի որոնել և արգելափակել հարուստ և ազդեցիկ ռուսների ակտիվները, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները