Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:13 30-06-2022

Լիոնի Մետրոպոլի նախագահը հյուրընկալել է Երևանի քաղաքապետին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի Մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարի հետ: Ամփոփելով համատեղ ծրագրերն ու նախանշելով առաջիկա անելիքները՝ կողմերը հստակեցրել են հետաքրքրություն ներկայացնող գործակցության ոլորտները: Մասնավորապես, Լիոնի և Լիոնի Մետրոպոլի առաջատար մասնագետների աջակցությամբ կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը երթևեկության կառավարման, Երևանի գլխավոր հատակագծի մշակման և փորձաքննության, ինչպես նաև լանդշաֆտային ձևավորման բնագավառներում:

«Երևանը համագործակցում է աշխարհի ավելի քան 50 քաղաքի հետ և անդամակցում է միջազգային ու տարածաշրջանային 8 կազմակերպության՝ ստեղծելով պայմանագրային ծավալուն դաշտ և իրականացնելով համատեղ ծրագրեր։ Երևանը մեծապես կարևորում է իր գործընկեր ֆրանսիական քաղաքների ունեցած փորձը և այն կիրառելու հնարավորությունը՝ փորձի փոխանակումների և տեխնիկական աջակցության միջոցով։ Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում 2020 թ. Արցախյան պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները հաղթահարելուն ուղղված Ֆրանսիայի մոտ 100 ՏԻՄ-երի տրամադրած աջակցության համար»,- իր խոսքում նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Լիոնի Մետրոպոլի նախագահ Բրունո Բերնարն իր հերթին պատրաստակամություն է հայտնել աջակցել նախաձեռնվող բոլոր նոր ծրագրերի լիարժեք իրագործման գործում:

«Երևանի քաղաքապետարանի և Լիոնի Մետրոպոլի միջև ձևավորված գործակցությունը տասնամյակների պատմություն ունի, և այսօր մեզ համար մեծ պատիվ է էլ ավելի ընդլայնել գործընկերային կապերը: Մենք ընտրել ենք այնպիսի ուղղություններ, որոնք կարևոր են և խնդրահարույց: Ես վստահ եմ, որ համատեղ ջանքերի ներդրման շնորհիվ կկարողանանք լուծումներ տալ այդ խնդիրներին»,- ընդգծել է Լիոնի Մետրոպոլի նախագահը:

Լիոնի, Լիոնի Մետրոպոլի և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված գործակցությունն առաջիկա տարիներին կընդլայնվի եռամյա՝ նոր ծրագրով: Նախագծի մշակումը կմեկնարկի 2023 թ.:

Ամենից շատ դիտված

16:15 Մեր մտերիմ ընկերն է․ ինչպես է Սյուզկա Հարությունյանին հաջողվել Բաքվի բանտում հագուստ փոխանցել Գևորգ Սուջյանին
18:00 Պետությունը նորից մտնում է ուսուցիչների գրպանը․ ֆլյուրոգրաֆիան ապահովագրության մեջ չի մտնում
16:53 Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության 2 անդամ վաղաժամ կդադարեցնեն լիազորությունները
17:01 Ես ու կուկլես. Արամ Մելիքյանը «Սիրախաղ»-ի շնորհանդեսին ներկայացել է դստեր՝ Ստելլայի հետ
21:00 ՍԴ-ի որոշումն արդեն հայտնի՞ է․ ՔՊ-ն մատնում է իրեն
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
14:16 Երբեք չենք էլ բաժանվել. Հայկ Հովհաննիսյանը վերջապես խոսեց իր և Անահիտ Մանուկյանի հարաբերությունների մասին
17:41 Արմավիրի մարզում բախվել են Volkswagen-ը և Mitsubishi-ն․ կա 1 զոհ
15:05 Մահացել է Գյումրի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս