Ներքին 4 տարի առաջ - 11:59 30-06-2022

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար Ֆլորա Գալուստյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել ամերիկահայ բարերար և հասարակական գործիչ Ֆլորա Գալուստյանի մահվան կապակցությամբ։

«1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժն ու 1990 թվականին այցելությունը Հայաստան արմատապես փոխեցին Ֆլորա Գալուստյանի կյանքը։ Այդ այցելությունից ի վեր Ֆլորա Գալուստյանի ամբողջ գործունեության առանցքում Հայաստանն էր, իսկ նպատակը՝ անել ամեն հնարավորը ի նպաստ Հայաստանի զարգացման և սփյուռքում հայապահպանության։ Այդ նպատակի իրագործման համար 1995 թվականին մի խումբ աջակիցների հետ նա ստեղծեց Հայոց լեզվի պահպանության ֆոնդը։

Հայ մշակույթի հանրահռչակման և հայապահպանության գործում թերևս չկա մի ոլորտ, որտեղ հնարավոր կլինի գերագնահատել Ֆլորա Գալուստյանի դերը։ Ընդամենը տասը օր առաջ Ֆլորա Գալուստյանը կրկին Հայաստանում էր՝ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով։

Ցավոք, այդ այցելությունը վերջինն էր նրա հայրենանվեր կյանքում։ Վստահաբար, նա Հայաստանից մեկնեց իր սրտում տանելով ողջ հայ ժողովրդի սերը։ Իմ և ամբողջ հայ ժողովրդի անունից խորապես ցավակցում եմ Ֆլորա Գալուստյանի ընտանիքին ու հարազատներին»,- ասված է հեռագրում։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից