Ներքին 4 տարի առաջ - 22:13 29-06-2022

Ճամբարակի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները քաղաքի անշարժ պահակետերից մեկում հունիսի 23-ին ստուգել են Աչաջուր գյուղի 33-ամյա բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի մեքենան:

Ինչպես տեղեկացրել են ՀՀ ոստիկանությունից, վարորդը բեռի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ փայտանյութը ձեռք է բերել «Սևքար» անտառտնտեսությունից։

«Նա, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Ճամբարակի բաժին:

Նշանակվել է մասնագիտական ստուգում։

Հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից