Այսօր Կառավարության շենքի դիմաց քաղաքացիներից մեկը
Օragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իր տան տանիքը էլեկտրոցանցի պատճառով հրդեհվել է, և ինքը արդեն երկու տարի տարբեր գերատեսչությունների դիմում է, և որևէ տեղից իրեն օգնություն չեն տրամադրում՝ այն նորոգելու համար։
«2019 թվականից գնում-գալիս եմ, ինձ պատասխան չեն տալիս, ասում են գնա, տուր դատարան։ Հիմա ես եկել եմ Կառավարության շենք, ու եթե ինձ այսօր պատաախան չտան, գիշերվա ժամը մեկն էլ լինի, ես այս շենքի բոլոր պատուհանները կոտրելու եմ։ Ո՛չ դատից եմ վախենում, ոչ էլ դատարանից։ Ես արդարություն եմ պահանջում։ Երկու տարի է՝ մի ղեկավարը ինձ ուղարկում է մյուսի մոտ, մյուսը՝ մյուսի, ու այսպես շարունակ։ Ես էլ այնքան գումար չունեմ, որ դատարան տամ գործերը։ Որ փաստաբանին մոտենում ես, թվեր են ուզում, ես հնարավորություն չունեմ։ Իմ տունը վառված է, ես հազիվ մի երկու բան սարքել, իմ երեխաների հետ ապրում եմ, ուրիշ հնարավորություն չունեմ։ Երկու տարի իմ երեխաները անձրևի ու ձյան տակ են եղել, այսօր ես մինչև Փաշինյանին չտեսնեմ, էս շենքից այն կողմ չեմ գնա, սաղ գիշեր պատուհանները կջարդեմ, ես ոչ մի բանից էլ չեմ վախենում»,- ասաց քաղաքացին