Արտաքին 4 տարի առաջ - 17:04 29-06-2022

Դա տարածքներ զավթելու հիվանդություն է. Զելենսկին՝ Պուտինի առողջական վիճակի վատթարացման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իրեն չեն հետաքրքրում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հիվանդության մասին լուրերը։ Զրույցը մեջբերել է «Ուկրաինսկայա պրավդան»։

«Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում Պուտինի հետ: Ես կարծում եմ, որ նրանք (ռուսները) բոլորը իսկապես ունեն մեծ հիվանդություն։ Բայց ինձ թվում է՝ դա ավելի բարդ է, քան այն, ինչ դուք եք ասում (Պուտինի հիվանդության մասին): Այդ հիվանդությունը վերաբերում է մեր ժողովրդի հանդեպ հարգանքին, դա զավթելու հիվանդություն է, հիվանդություն է խոշտանգումների, որ կատարում են մեր հողի վրա։ Ինձ թվում է՝ դա դժվար պահ է, և այդ հիվանդությունը միայն մեկ մարդունը չէ»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի շրջապատում շատ մարդիկ «հիվանդ են չափազանց հավակնություններով, թյուրընկալմամբ և միջազգային իրավունքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով, պարզապես մարդկանց կյանքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքով»։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
16:51 Ավելի լավ վերադարձ պարզապես անհնար էր հորինել. Ուայթը՝ Ծառուկյանի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի