Արտաքին 4 տարի առաջ - 12:58 29-06-2022

Խերսոնում «նոր իշխանությունները» ձերբակալել են քաղաքապետ Իգոր Կոլիխաևին

Հունիսի 28-ի առավոտյան ռուսական ուժերը ձերբակալել են Խերսոնի քաղաքապետ Իգոր Կոլիխաևին, հաղորդել է քաղաքի ղեկավարի խորհրդական Գալինա Լյաշևսկայան։

Կոլիխաևին բերման են ենթարկել շենքի մոտ, որտեղ աշխատում էին քաղգործկոմի մնացած աշխատակիցները։ Լյաշևսկայայի խոսքով, գործողությանը մասնակցել են Ռոսգվարդիայի և, հնարավոր է, ԱԴԾ-ի մարտիկները։ «Խուզարկությունից հետո Կոլիխաևին նստեցրել են ավտոբուսը (Z նշանով) և տարել»,- գրել է Լյաշևսկայան սոցցանցերում։ Նա քաղաքապետի կալանավորումը բացատրել է նրա՝ օկուպացիոն իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու հետ։

Խերսոնի մարզի «նոր իշխանությունների» ներկայացուցիչ Կիրիլ Ստրեմուսովը, որին ռուսական պետական ​​լրատվամիջոցները ներկայացնում են որպես մարզի «ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ», հաստատել է, որ «նախկին քաղաքապետ Կոլիխաևը» կալանավորվել է։ Ըստ Ստրեմուսովի, Կոլիխաևը «կոչ է արել անտեսել գործընթացները» և «խոչընդոտել է ապաազգայնացման գործընթացին»։

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
13:58 2001 թ. Թուրքիայի ԳՇ-ն Հայաստանի դեմ հարձակողական գործողության պլան էր մշակել. քաղաքագետ
21:07 Իրանը ռազմական ստորաբաժանումներ է տեղակայել սահմանի երկայնքով
16:51 Ավելի լավ վերադարձ պարզապես անհնար էր հորինել. Ուայթը՝ Ծառուկյանի մասին