Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 10:20 29-06-2022

Պուտինն ավելի փոքր ՆԱՏՕ էր ուզում, բայց հիմա ավելի մեծ ՆԱՏՕ կստանա. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի մուտքը դաշինք հակառակն է այն բանի, ինչին ձգտում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ դաշինքի ուժերի կրճատմանը ՌԴ սահմանների մոտ։

«Սա ազդանշան է նախագահ Պուտինին, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է մնալու նոր երկրների համար: Սա հակասում է այն բանին, ինչին նա ձգտում էր՝ առաջարկելով հունվարին եվրոպական անվտանգության համաձայնագիր կնքել: Նա ավելի փոքր ՆԱՏՕ էր ուզում (ռուսական սահմանների մոտ), բայց հիմա ավելի մեծ ՆԱՏՕ կստանա»,- ասել է Սթոլթենբերգը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Այսօր, ավելի վաղ, Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ Անկարան համաձայնել է աջակցել սկանդինավյան երկու երկրների դաշինքին անդամակցությունը։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան