Ներքին 4 տարի առաջ - 20:21 28-06-2022

Արցախում արևածագ լինելու՛ է․ Աբրահամ Գասպարյան

Քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում հունիսի 29-ից հուլիսի 5-ը գազ չի լինելու: «Արցախգազ»-ն ասում է՝ գազատարի վրա տեխնիկական աշխատանքներ են կատարելու։

Մեր հայրենակիցները մեկ շաբաթ զրկված են լինելու կենսական անհրաժեշտության վառելիքից, ինչը նշանակում է, որ մասսայաբար անցում են կատարելու էլեկտրաէներգիայի սպառման։ Արդյունքում գերծանրաբեռնվելու է էլեկտրացանցը՝ պատճառ դառնալով նոր խափանումների։

Ամիսներ առաջ էլ թշնամու սանձարձակության հետևանքով մեր հայրենակիցները մնացին առանց ջեռուցման ու տաք ջրի։
Այս աղետալի շղթան չի ընդհատվելու, քանի դեռ չենք տվել մարտավարական լուծում։

Իսկ լուծում կա՛։ Եվ այդ լուծումն առաջարկում է հայրենիքն իր գործունեության առանցքում պահող ընկերություններից մեկը։
Միացե՛ք արշավին․ https://shtigen.com/hy/blog/start-sunrise-artsakh/

Արցախում արևածագ լինելու՛ է»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին