Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 12:25 28-06-2022

Միշտ կարելի է ասել, որ առողջական խնդիրներն են պատճառը

Մեր տեղեկություններով՝ ԲԴԽ նախագահի ներկայիս պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը պատրաստվում է հրաժարական տալ։ Ավելի վաղ Oragir.news-ը գրել էր, որ Ջհանգիրյանը պատրաստվում է մեկնել Գերմանիա։ Մեր տեղեկություններով՝ Գերմանիա մեկնելու համար պաշտոնական պատճառ է ներկայացվելու Ջհանգիրյանի առողջական խնդիրները լուծելը, սակայն իրականում Ջհանգիրյանը մեկնելու է Գերմանիա և այնտեղից հրաժարական ներկայացնի։

Մենք գրել էինք նաև, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի գաղտնի ձայնագրության հրապարակումը դատական իշխանությունում մեծ աղմուկ է բարձրացրել, այնպիսի աղմուկ, որը նույնիսկ Ջհանգիրյանը չի կարող մարսել, թեև Հանրայինի եթերում ամեն կերպ փորձեց «կուտ տալ»՝ ասելով, որ Վարդազարյանին է «կուտ տվել», սակայն Ջհանգիրյանի կտերը կարծես թե այլևս ոչ ոք չի պատրաստվում ուտել, Փաշինյանն էլ որոշել է ազատվել նրանից։

«Առողջական խնդիրների պատճառով» հրաժարականները կամ այդ հիմքով երկրից հեռանալն ու հեռվից հրաժարական ներկայացնելը մեզնում նոր իրողություն չեն, վերջերս այդ հիմքով հրաժարական ներկայացրեց հանրապետության նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, որը, ըստ պաշտոնական տեղեկության, տարեկան բուժզննման նպատակով մեկնել էր Լոնդոն և այնտեղից հրաժարական ներկայացրել։ Սարգսյանի հրաժարականը նախորդել էր այն բացահայտմանը, ըստ որի՝ նա նաև այլ երկրի՝ Սենտ Քիթս և Նևիսի քաղաքացի է։

Առողջական խնդիրների պատճառով, օրինակ, ժամանակին գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Գևորգ Կոստանյանը՝ այդպես էլ չպարզաբանելով, թե ինչ խնդիրներ են, որոնք անհամատեղելի են պաշտոնավարման հետ։ Հետաքրքիր է, որ դրանից հետո Կոստանյանը ընտրվեց պատգամավոր։

Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարական տված Սուրիկ Խաչատրյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական տվեց 2017 թվականին իշխող Հանրապետականի Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնից: 2017 թվականի ապրիլին 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Սյունիքի տարածքային կազմակերպության խորհրդի ղեկավար ընտրվեց այդ ժամանակվա մարզպետ Վահե Հակոբյանը, ով այդ պաշտոնում ընտրվել էր միաձայն:

2020 թվականի նոյեմբերի 13-ին՝ կապիտուլյացիոն համաձայնագրի կնքումից 4 օր հետո, հրաժարական տվեց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը։ ՊԵԿ-ից կրկին հայտարարեցին, որ Փաշայանը հրաժարական է տվել առողջական խնդիրների պատճառով։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են