«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Աննա Վարդապետյան թեկնածությունը։ Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է գլխավոր դատախազի պաշտոնում ընտրելու համար Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը։
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ներկայացնելով Վարդապետյանի կենսագրությունը, ասաց.
«Տիկին Վրադապետյանին ճանաչում եմ դեռևս համալսարանական տարիներից։ Համալսարանում շատ արագ դարձավ լավագույն ուսանողներից, այնուհետև երիտասարդ դասախոսներից մեկը։ Տիկին Վարդապետյանը ցուցաբերել է ծայրահեղ սկզբունքային դիրքորոշումներ՝ կապված իրավունքի գերակայության, երկրում օրինականության հաստատման, արդարադատության հեղինակության բարձրացման ուղղությամբ»։